Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Մեմորիալ»-ում տեղի կունենա Ռուսաստանում իշխանության և ընդդիմության մասին գրքի շնորհանդեսը

«Մեմորիալ»-ում տեղի կունենա Ռուսաստանում իշխանության և ընդդիմության մասին գրքի շնորհանդեսը
08.11.2014 | 16:20

Նոյեմբերի 10-ին Լոնդոնի թագավորական քոլեջի ՌԴ ինստիտուտի տնօրեն Սեմ Գրինը Մոսկվայի «Մեմորիալ»-ում հանրությանը կներկայացնի իր «Մոսկվան շարժման մեջ. Իշխանությունը և ընդդիմությունը պուտինյան Ռուսաստանում» գիրքը: Գրինի հետազոտությունը բացահայտում է 2005-2013 թթ. հասարակական շարժումների զարգացման պատմությունը, ժամանակակից ՌԴ-ում քաղաքացիների և պետության բարդ փոխհարաբերությունները: Հեղինակը ժխտում է ռուսական հասարակության մեջ վստահության բացակայության ավանդական նկարագրությունը և ռուսների պասիվությունը: Նա պատմում է ընդդեմ իշխանության քաղաքացիների պայքարի մասին, որոնց համար նախընտրելի է քաղաքացիական դիրքորոշումը:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ